Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 77-ի

134

Վրաստանում կորոնաավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է ևս 2-ով՝ հասելով 77-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ StopCov.ge կայքէջում:

Կարանտինի ռեժիմում է մնում 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը: Բացի դրանից բուժված անձանց թիվը հասել է 10-ի: