Սև ծովի վրա Ռուսաստանի ԶՈՒ-ին պատկանող Су-27 ռազմական ինքնաթիռ է կործանվել

1185

«Նախնական տվյալներով ՝ Սու -27 կործանիչն աղետի է ենթարկվել Սև ծովում: Կազմակերպվել է օդաչուի որոնման գործողություն»,- ըստ Interfax-ի՝ հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից, գրում է Panorama.am-ը:
Սու -27 կործանիչից ստացվող ազդանշանները օբյեկտիվ կառավարման կետի էկրաններից  անհետացել են չորեքշաբթի ժամը 20: 10-ի սահմաններում Սև ծովում :

«Օդանավը պլանային թռիչք էր իրականացնում»,- հայտնել են զինվորականները:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ժամը 20:11-ին արձանագրվել է ռադիոընդունիչի արտակարգ իրավիճակի ազդանշան:

« Օդաչուի որոնման և փրկության համար ռադիոմայակի շահագործման տարածքում օդ են բարձրացվել Հարավային ռազմական շրջանի որոնողափրկարարական ծառայության ուժերը ու միջոցները՝ Ան -26 ինքնաթիռը և Մի -8 ուղղաթիռը», — ասվում է զեկույցում:

«Սևծովյան նավատորմի մի նավ և դեպքի վայրի անմիջական հարևանությամբ եղած քաղաքացիական նավերը նույնպես ներգրավվել են որոնողափրկարարական աշխատանքների մեջ»,- հայտնում են զինվորականները: