Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս 29 դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է

141

Մարտի 26-ին Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք է հաստատվել, ինչպես նաև մահացել է Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի, որը վերադարձել էր Թուրքիայից մարտի 12-ին։

Շտաբը հայտնել է նաև, որ կորոնավիրուսով վարակված ևս 5 անձ ապաքինվել է։

Ներկայումս Ադրբեջանում ակտիվ բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 104 քաղաքացի, նրանցից 5-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 9-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 122 դեպք, որից 3-ը մահվան ելքով։ Մինչ այժմ 15 մարդ ապաքինվել է։