Իրանում արգելվել է միջքաղաքային երթևեկությունը

144

Իրանում կորոնավիրուսի պատճառով արգելվել է երթևեկությունը երկրի ներսում: Այս մասին հայտնել է Իրանում ազգային շտաբի ներկայացուցիչ Հոսեին Զոլֆագարիին:

«Այս ծրագիրը նախատեսում է, որ այս կամ այն քաղաք կարող են վերադառնալ այն մարդիկ, որոնք բնակվում են այդ քաղաքներում: Այդ քաղաքում չբնակվող քաղաքացուն չի թույլատրվելու քաղաք մտնել»,- ասել է պաշտոնյան:

Ճանապարհին գտնվողները պետք է վերադառնան իրենց քաղաքներն առանց կանգառների:

Նշենք, որ սահմանափակումները վերաբերում են ուղևորատար երկաթուղուն, ավտոմոբիլներին և ավիափոխադրումներին:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: