Հայաստանը, Ռուսաստանը և Վրաստանը բեռնափոխադրումների համար «կանաչ գոտի» կստեղծեն

394

Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանը և Ռուսաստանի հետ՝ հայաստանյան ապրանքափոխադրողների համար «կանաչ միջանցք» ապահովելու շուրջ։ Այս մասին արտահանողների և ներկրողների հետ կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նշված պայմանավորվածությունը հստակ է և վերջնական, իսկ ՌԴ-ի կողմից վերջին շրջանում պարբերաբար հայտարարվող տարբեր սահմանափակումները չեն վերաբերի ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին։

 «Վերջին օրերին աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար», — նշել է վարչապետը։