Իրաքի նոր վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն Իրանի

108

Իրաքի նոր վարչապետ Ադնան Զուրֆին կոչ է արել միջազգային հանրությանը՝ չեղարկել  Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։

Այս մասին վարչապետի պաշտոնակատարը մարտի 29-ին գրառում է կատարել «Twitter»-ում․ «Օգնեք կորոնավիրուսից տառապող Իրանին։ Այդպես Իրանը կկարողանա կանխել հումանիտար աղետը», — գրել է Զուրֆին։

Իրաքի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումը կամ դրանց մեղմացումը հնարավորություն կտա այդ երկրին դեղամիջոցներ գնել և ավելի արդյունավետ պայքարել համավարակի դեմ։

Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի համավարակը մինչ օրս տարածվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ խլելով շուրջ 34․000 մարդու կյանք։ Իրանը երկրորդ երկիրն էր Չինաստանից հետո, որտեղ վիրուսը տարածվեց մեծ արագությամբ։ Այսօրվա դրությամբ Իրանում համավարակի զոհերի թիվն անցել է 2600-ից։