Սիրիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

123

Սիրիայում Covid-19 վիրուսով պայմանավորված մահվան առաջին դեպքն է արձանագրել։

Երկրի առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝  մահացածը շտապ օգնության բաժին տեղափոխված մի կին է։ Կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նա կորոնավիրուսով վարակված է եղել։

Նշվում է, որ երկրում կորոնավիրուով վարակվածների ընդհանուր թիվը 9 է։ Համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում  մարտի 25-ից Սիրիայում փողոց դուրս գալու արգելք է մտցվել։