Թուրքիայում 1 օրում 23 մարդ է մահացել կորոնավիրուսից

118

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել  է մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսով պայմանավորված դրությունը երկրում։

Մարտի 29-ին Թուրքիայում կատարվել է 9982 թեստավորում, որից 1815-ը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում մահացել է 23 հոգի։

Այսպիսով, Թուրքիայում գրանցված ընդհանուր վարակման դեպքերի թիվը հասել է 9217-ի, մահվան դեպքերը՝ 131-ի։ 568 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 394 հոգու միացված է արհեստական շնչառական սարք։