Ֆրանսիայում Իրանի դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

104

Ֆրանսիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, ԱԳՆ նախկին խոսնակ Բահրամ Ղասեմին ցավակացություն է հայտնել ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ։

«Պարոն Պատրիկ Դևեջյանի մահվան լուրը այս օրերի ցավալի լուրերի շարքում շատ վշտալի էր։ Ֆրանսահայ նախկին նախարար, պատգամավոր, փաստաբան, քաղաքական գործիչ պարոն Դևեջյանը քաջածանոթ էր Իրանի և տարածաշրջանի պատմությանն ու զարգացումներին։ Ցավակցություն և զորակցություն հայտնելով նրա ընտանքին՝ հարգում եմ նրա հիշատակը», — գրել է Ղասեմին Թվիթերի իր միկրոբլոգում։