Մարինա Էզուգբայա. Կորոնավիրուսով 98 վարակվածներից վեցը ծանր վիճակում են

100

Վրաստանում կորոնավիրուսով վարակված 98 քաղաքացուց վեցը ծանր վիճակում են։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզաուգբաիան:

Ըստ նրա՝ նրանցից չորսը բուժվում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

«Երկրում կա 98 վարակված, որոնց վեցը ծանր վիճակում են: Կարելի է անգամ համարել կրիտիկական: Այս պահին կա չորս ծանր պացիենտ: Իրավիճակը կրիտիկական է, բայց մենք երեկ նշեցինք, որ այն կայունացել է: Դեռ հաստատ չենք ասում, որ նրանց իրավիճակը բարելավվում է, քանի որ այսօր գնահատման երկրորդ օրն է: Սուբյեկտիվ և օբյեկտիվ տվյալների համաձայն, եթե այսօր նրանց վիճակը կայուն է, մենք կարող ենք ակնկալել, որ վիճակը կբարելավվի և վերականգնումը հնարավոր կլինի», – ասաց Մարինա Եզուգբայան:

Էզուգբայան նշել է նաև, որ կորոնավիրուսով վարակված երեք երեխայի վիճակը բավարար է: