Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում կայանալիք ընտրություններին

660

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք ընտրությունների վերաբերյալ։

Հայտարարությամբ Թուրքիան իր դժգոհությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ընտրություններ կազմակերպելու փաստի առնչությամբ՝ պնդելով, որ դրանք «խաթարում են խաղաղ և մնայուն լուծմանն ուղղված բանակցային ջանքերը»։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ուղերձում Արցախի Հանրապետությունում կազմակերպված նախագահական և խորհրդարանական ընտրությունները բնութագրվել են որպես «անօրինական» և հայտարարվել է, որ Թուրքիան չի ճանաչում այդ ընտրությունները։

«Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի անդամ երկիր, շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին արդարացի և մնայուն լուծում գտնելուն միտված ջանքերին», — ասված է ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։