Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 64-ով

100

Վերջին 1 օրում Ադրբեջանում հաստավել է կորոնավիրուսով վարակման ևս 64 դեպք։ Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանում գրանցվել է վարակման 273 դեպք, որից 26-ը ապաքինվել է, 4-ը՝ մահացել։ Ակտիվ վարակակիր է 243 մարդ։ Երկրում կարանտինի տակ գտնվողների թիվը 4085 է, շուրջ 30 հազար քաղաքացի թեստ է հանձնել։