Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային

779

Իրանից Թուրքիա բնական գազ տեղափոխող խողովակաշարի թուրք-իրանական սահմանի հատվածում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Մեհդի Ջեմշեդի-Դանան։

Նա նշել է, որ այդ պայթյունը իրականացվել է «ահաբեկիչների» կողմից։

Նշենք, որ դեռևս անհայտ հանգամանքներում սահմանի թուրքական կողմում՝ Դողուբայազետի (Բայազետ) անցակետից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով խոշոր հրդեհ էր բռնկվել:

Դեպքի վայր էին ժամանել հրշեջ ծառայության, քաղպաշտպանության ու անվտանգության ծառայողները, որոնք փակել են խողովակաշարի՝ մինչ հրդեհի վայրը տեղակայված փականները: