Թուրքիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 15678-ի

191

Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան նոր տվյալներ է հրապարակել երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ։

Ապրիլի 1-ին ժամը 21։00-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսի 14․396 թեստ է արվել, որոնցից 2․148-ը դրական արդյունք է ունեցել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է 63 մահ։

Ընդհանուր պատկերը հետևյալն է․ վարակակիրների ընդհանուր թիվը 15․678 է, գրանցված մահվան ելքով դեպքերի թիվը՝ 277, ծայրահեղ ծանր վիճակում է 692 հիվանդ, առողջացել է 333-ը։