Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում ավելացել են 2456-ով

128

Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի ներկայացրած տվյալների համաձայն՝ ապրիլի 2-ին կորոնավիրուսի 18757 թեստ է արվել երկրում։

Կորոնավիրուս հաստատվել է 2456 մարդու մոտ։ Նույն ժամանակահատվածում մահացել է 79 հոգի։

Մինչև ապրիլի 2-ը Թուրքիայում հաստատված ընդհանուր հիվանդների թիվը հասել է 18135-ի, մահվան դեպքերը՝ 356-ի։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 783 պացիենտ։ Առողջացել է 415 հոգի։