Վրաստանում ևս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից

91

Վրաստանում գրանցել է կորոնավիրուսով պայմանավորված  մահվան երրորդ դեպքը։ Ընդհանուր վարակված անձանց թիվը հասել է 195-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջում:

Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 4708, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 370-ի: Բացի դրանից բուժված անձանց թիվը հասել է 46-ի: