Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունն Իրանում․ 8 ապրիլի

101

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում ավելացել է 1․997-ով՝ կազմելով 64․586: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․089 էր։

Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 121 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 4․003: Նախորդ օրվա ցուցանիշով՝ արձանագրվել էր մահվան 133 դեպք։

Ապաքինված հիվանդների թիվը կազմել է 29․812: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը 27039 էր:

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի ԶՈւ 54 զինծառայող, խորհրդարանի 11 պատգամավոր։