Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսի 105 նոր դեպք է գրանցվել

246

Ապրիլի 8-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 822-ի, 63 մարդ ապաքինվել է, 8 մարդ՝ մահացել:

Վերջին օրվա ընթացքում այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 105 դեպք։

Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 751 մարդ, որոնցից 33-ի վիճակը ծանր է, 47-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։