Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 38 հազարի

204

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է ապրիլի 8-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը երկրում։

Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 24․900 թեստավորում, որոնց արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․117 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 87 դեպք, առողջացել է 264-ը։ 1․492 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 38.226 դեպք և մահվան 812 դեպք։ Ապաքինվել է 1․846 հիվանդ։