Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 66․220-ի

102

Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1․634-ով՝ կազմելով 66․220: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1․997 էր։

Նույն ժամանակահատվածում մահվան 117 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 4․110: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 121 դեպք էր արձանագրվել։

Ապաքինված հիվանդների թիվը կազմել է 32․309: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը 29․812 էր: Երկրում 3․918 հիվանդ գտնվում է ծանր վիճակում: Մինչ օրս իրականացված թեստերի թիվը կազմում է 231․393: