Ադրբեջանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 926-ի

91

Ապրիլի 9-ին Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 104 դեպք: 1 մարդ մահացել է։

Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում հաստատվել է վարակման 926 դեպք, 9 մարդ մահացել է, 101 մարդ՝ ապաքինվել։

Ներկայում Ադրբեջանում հիվանդանոցներում բուժում է ստանում 816 մարդ, որոնցից 27֊ի վիճակը ծանր է, 35-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։