ԱՄՆ կոնգրեսականներն Էր Ռիյադին նախազգուշացրել են պատասխան քայլերի մասին, եթե թագավորությունը չկայունացնի նավթի գները

94

Մոտ 50 հանրապետական կոնգրեսական Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանին հայտնել են, որ Վաշինգտոնի և Էր Ռիյադի միջև տնտեսական և ռազմական համագործակցությունը վտանգի տակ կհայտնվի, եթե թագավորությունը չօգնի կայունացնել նավթի գները` կրճատելով նավթի արդյունահանումը:

«Եթե թագավորությունն արդար չգործի` այս արհեստական էներգետիկ ճգնաժամին վերջ տալու համար, մենք կաջակցենք ցանկացած պատասխան գործողությանը, որն ԱՄՆ կառավարությունը տեղին կհամարի»,- նշվում է թագաժառանգին ուղղված նամակում, որը ստորագրվել է 48 օրենսդրի կամ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի հանրապետականների մոտ մեկ քառորդի կողմից։

Նավթի գները կտրուկ անկում են ապրել պահանջարկի կրճատման պատճառով, ինչը կապված է կորոնավիրուսի բռնկման և առաջարկի ավելցուկի հետ: Մեծ պարտքերով ԱՄՆ նավթային ընկերություններին սնանկություն և աշխատակազմի կրճատում է սպառնում գների անկման պատճառով: Նամակը ստորագրած օրենսդիրներից շատերը նավթ արդյունահանող նահանգներ են ներկայացնում:

Հինգշաբթի ՕՊԵԿ+ խումբը հանդիպում կանցկացնի, որից հետո անդամ երկները կարող են պայմանավորվել արդյունահանման կրճատման մասին` շուկաների կայունացման նպատակով:

«Եթե այս էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի միջոցներ չձեռնարկվեն, դա կվտանգի տնտեսական և ռազմական համագործակցությանն ուղղված մեր երկրների համատեղ ջանքերը»,- նշվում է նամակում:

«ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում կայունություն է պահպանում, որը նպաստում է տնտեսական բարգավաճմանը և ապահովում է մեր երկրների անվտանգությունը»: