Թուրքիայից Վրաստան կտեղափոխվի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի

96

Թուրքիայում Վրաստանի գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ Վրաստան կմեկնի կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացի: 

«Թուրքիայում Վրաստանի հյուպատոսությունը նպաստել է, որ Ստամբուլից հայրենիք վերադառնա կորոնավիրուսով վարակված Վրաստանի մի քաղաքացի, որը 20 օրվա ընթացքում բուժում է ստացել թուրքական կլինիկաներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ քաղաքացին Ստամբուլը կլքի ռեանիմոբիլով, իսկ Վրաստան հասնելուն պես կհոսպիտալացվի համապատասխան կլինիկա: