Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 42․000-ը

233

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է նոր տեսակի կորոնավիրուսի՝ ապրիլի 9-ին գրանցված տվյալները։

Նախարարը նշել է, որ ապրիլի 8-ից ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում անցկացված 28․578 թեստերի արդյունքում հաստատվել է 4․056 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 96 դեպք, առողջացել է 296-ը։

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվադների թիվը հասել է 1․552-ի։

Այսպիսով, Թուրքիայում ընդհանուր պատկերը հետևյալն է․ հաստատվել է կորոնավիրուսի 42․282 դեպք և մահվան 908 դեպք։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 2․142 հիվանդ։