Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 218-ի

151

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպք, իսկ ընդհանուր վարակված անձանց թիվը հասել է 218-ի (162 ակտիվ): Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջում:

Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 4․829, իսկ բժիշկների հսկողության տակ է գտնվում 410 հիվանդ: Բացի այդ, Վրաստանում հաստատված մահվան դեպքերի թիվը 3 է։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 51 մարդ: