Սիրիան արձագանքել է «Քիմիական զենքի արգելման կազմակերպության» զեկույցին

100

Սիրիայի արտգործնախարարությունը հերքել է Դամասկոսի կողմից թունավոր նյութեր օգտագործվելու վերաբերյալ «Քիմիական զենքի արգելման կազմակերպության» (ՔԶԱԿ) զեկույցը։

Սիրիայի ԱԳՆ-ն հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ 2017թ․ մարտին Լթամենա շրջանում թունավոր նյութեր օգտագործելու վերաբերյալ «Քիմիական զենքի արգելման կազմակերպության» զեկույցը հիմնված է  «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման և «սպիտակ սաղարտավորների» կեղծ տեղեկությունների վրա։

Զեկույցը ներակայցվել է Սիրիայի կառավարությանը մեղադրելու և որոշ արևմտյան երկրներում ԱՄՆ-ի նպատակներն իրագործելու համար։

Գերատեսչությունն այդ զեկույցը համարել է ևս մեկ խայտառակություն «Քիմիական զենքի արգելման կազմակերպության» համար, ընդգծելով՝ «Սիրիան խստորեն դատապարտում է ՔԶԱԿ-ի զեկույցը և հայտարարում, որ երբեք ոչ մի տարածքում թունավոր գազեր չի օգտագործել»։

Նշենք, որ վերոհիշյալ զեկույցում Սիրիան մեղադրվում է 2017թ․ մարտին Լթամենա շրջանում իրականացված հարձակման ժամանակ քլոր գազ կիրառելու մեջ։ Սիրիայի այդ գործողությունները դատապարտվել է նաև ԵՄ֊ի կողմից։