Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 68․000-ը

101

Իրանում ապրիլի 10-ին կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1․972-ով՝ կազմելով 68․192: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1․634 էր։

Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 122 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 4․232: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 117 դեպք էր արձանագրվել։

Ապաքինված հիվանդների թիվը կազմել է 35․465: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը 32․309 էր: 3․969 հիվանդ գտնվում է ծանր վիճակում:

Ընդհանուր առմամբ մինչև օրս անցկացվել է 242․568 թեստ։