Իսրայելում կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձը կրկին ձախողվել է

355

Իսրայելի «Կապույտ և սպիտակ» դաշինքի  ղեկավար Բենի Գանցը իրեն տրված հավելյալ ժամանակի ընթացքում դարձյալ չի կարողացել կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Ավելի վաղ այդ նպատակով սահմանված ժամկետը ևս անարդյունք էր ավարտվել։ Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը ապրիլի 13-ի երեկոյան հայտարարել էր, որ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար 48 ժամ հավելյալ ժամանակ է տրամադրում Գանցին։

Ինչպես տեղեկացնում է Իսրայելի «KAN» հանրային հեռարձակման կորպորացիան՝ Բենի Գանցի ղեկավարած «Կապույտ և սպիտակ» դաշինքի և վարչապետ Բենյամին Նեթանյահուի ղեկավարած «Likud» կուսակցության միջև բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Ըստ լրատվության՝ երկու կուսակցության միջև առկա տարաձայնությունները խոչընդոտել են կոալիցիոն կառավարության ձևավորմանը։

Նշենք, որ ապրիլի 12-ին Իսրայելի նախագահականից արված հայտարարության համաձայն՝ Գանցն ու Նեթանյահուն պետք է կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում համաձայնության գային մինչև ապրիլի 13-ի օրվա ավարտը։

Հակառակ դեպքում նախագահ Ռիվելը կառավարություն ձևավորելու իրավունքը պետք  է հանձնի խորհրդարանին։ Իսրայելի խորհրդարանը 21 օրվա ընթացում պետք է ներկայացնի նոր թեկնածուի, ով կստանձնի կառավարություն ձևավորելու պարտականությունը։