Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Բրատիսլավայում

862

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն դեկտեմբերի 5-6-ին ՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվելիք ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հերթական նիստի շրջանակներում։

Այս մասին նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը։

«Ղարաբաղյան խնդրով անակցությունները ընթացքը մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ նախարարների առաջիկա հանդիպումը գործընթացին նոր թափ կհաղորդի»,-ասել է ԵԱՀԿ քարտուղարը։