Իրաքում ցուցարարները հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա

293

Իրաքի Քերբալա քաղաքում ցուցարարները հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա՝ մեղադրելով Թեհրանին՝ իրենց երկրի գործերին միջամտելու մեջ:

Նոյեմբերի 3-ին ցուցարաները, մագլցելով հյուպատոսարանի պատերին, բարձրացրել Իրաքի դրոշը, հետո մոլոտովի կոկտեյլներ նետել պարսպից այն կողմ: Իրաքի իրավապահ մարմինները ցույցը ցրելու համար ռետինե գնդակներով կրակել են արձակել օդ:

Հյուպատոսության վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրաքի հոգևոր առաջնորդը օտար պետություններին, այդ թվում և Իրանին, կոչ է արել չմիջամտել Իրաքի գործերին: