Հերթական զինված միջադեպը՝ Իրան-Ադրբեջան սահմանին

210

Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Բիլեսուվար սահմանային շրջանում հերթական զինված միջադեպն է տեղի ունեցել:

Իրանական կայքերի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին. ԱՀ քաղաքացի, Ջալիլաբաթ շրջանի բնակիչ Թ. Ամիրովը (ծնված՝ 1994թ.), չենթարկվելով ադրբեջանցի սահմանապահների նախազգուշացմանը, փախչել է դեպի Իրանի սահմանը:

Սահմանապահների կրակոցից Թ. Ամիրովը սպանվել է: Ըստ տեղեկատվության՝ նրա մոտ հայտնաբերվել է 12 կգ թմրանյութ, «Beretta» մոդելի ատրճանակ և փամփուշտներ:

Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի սահմանին նման զինված միջադեպեր տեղի էին ունեցել ս.թ. փետրվարին և հոկտեմբերին, որոնց ընթացքում չորս անձ էր սպանվել: