Հունիսին բանակցություններ կսկսվեն՝ ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելու շուրջ

329

Իրաքի ԶՈւ խոսնակը հայտարարել է, որ առաջիկա հունիսին մեկնարկելու են Իրաքից ամերիկյան զորքերի լիարժեք դուրսբերման վերաբերյալ բանակցությունները:

Աբդուլքարիմ Ախալաֆը ապրիլի 26-ին հայտնել է, որ Իրաքի կառավարությունը հետևում է խորհրդարանի ընդունած բաանձևին, ըստ որի, ԱՄՆ-ին կոչ է արվում իր զորքերն ամբողջությամբ դուրս բերել այդ երկրից:

Նշելով, որ մինչ այս պահն ԱՄՆ-ն իր զորքեր մի մասը դուրս է բերել Իրաքից, Խալաֆը հավելել է. «Առաջիկա հունիսին կայանալիք բանակցությունների ընթացքում, երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ-ի զորքերի լիարժեք դուրսբերման ժամանակացույցն ու ընթացքը»:

Իրաքի նոր վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի գլխավոր գերակայություններից մեկն այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման խնդիրն է, որն այդ երկրի հասարակության պահանջն է: