«iLivemap»-ը Արցախը ներկայացրել է որպես Հայաստանի մաս. Greekcitytimes.com

923

Հունական «Greekcitytimes.com» կայքն անդրադարձել է Արցախի թեմային: «iLivemap.com»-ը Միջերկրական և հարակից տարածաշրջանի պատերազմների ու հակամարտությունների ինտերակտիվ քարտեզ է, որը ներկայացնում է շրջանում տեղի ունեցող նորությունների վերջին թարմացումները: Այն նաև Սիրիայի ու Լիբիայի հակամարտությունների վերաբերյալ ամենահավաստի աղբյուրներից մեկն է:

Թեպետ, մասնավորապես կենտրոնանալով սիրիական ու լիբիական հակամարտությունների նորությունների վրա, այն ընդլանել է աշխարհագրությունն ու անդրադարձել Արցախին ու Դոնբասին:

Հունական կայքի հավաստմամբ՝ ինտերակտիվ քարտեզի կայքը Արցախը, որը նաև հայտնի է Լեռնային Ղարաբաղ անունով, ճանաչել է Հայաստանի Հանրապետության մաս: iLivemap-ը Արցախը ներկայացրել է որպես Հայաստանի մաս:

Պարբերականը գրում է, որ Հունաստանից, և ավելի քիչ՝ Ռուսաստանից (որը նաև օժանդակում է Ադրբեջանին) ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող Արցախը հաղթել է Ադրբեջանին ու անկախություն ձեռք բերել 1994-ին:

Չնայած ձեռք բերված անկախությանն ու ազատությանը՝ հնարավոր չի եղել Արցախը միավորել Հայաստանի Հանրապետությանը:

Այժմ ԱՄՆ-ի մի քանի առանձին նահանգներ ու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգն են ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն:

Պարբերականը նշում է, որ Արցախում կա մեկ հունական գյուղ՝ Մեհմանա անունով, որը քիչ բնակչություն ունի:

Հոդվածի վերջում հռետորական հարց է հնչում՝ մի՞թե աշխարհն ի վերջո ուշքի է գալիս ու հասկանում, որ Արցախը ոչ թե ադրբեջանական, այլ հայկական հող է:

ilivemap.com/1131/new-russia-added-on-map

Gepostet von Ilivemap.com am Montag, 27. April 2020