Իսրայելում Covid-19 վարակակիրների թիվը հասել է 15․782-ի

269

Ապրիլի 29-ին Իսրայելի առողջապահության նախարարությունը տվյալներ է  հրապարակել երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ երկրում Covid-19 վարակակիրների թիվը հասել է 15․782-ի։ Մինչ օրս վիրուսից մահացել է 212 հիվանդ։

Այսօրվա դրությամբ ծանր վիճակում է գտնվում 120 վարակակիր, նրանցից 91-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման համակարգին։ Եվս 85 հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հավելենք, որ մինչ օրս Իսրայելում կորոնավիրուսից բուժվել է 7․929 մարդ։