Աշխարհում համացանցի ազատության վարկանիշում Հայաստանը 8-րդն է, Վրաստանը՝ 10-րդը, իսկ Ադրբեջանը՝ 45-րդը

254

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Freedom on the Net 2019» զեկույցը, որը վերաբերում է ինտերնետի ազատության գնահատմանը մոտ 65 երկրում իրականացված հետազոտության հիման վրա:

Ըստ զեկույցի աշխարհում առցանց ազատությունը ամենաշատը սահմանափակված է Չինաստանում. բացի բալթյան երկներից, նախկին ԽՍՀՄ երկրների շրջանում այսօր համացանցը ազատ է միայն Հայաստանում և Վրաստանում։

Զեկույցում տեղ գտած վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ 10-րդ։
Հարևան երկրներից Ադրբեջանը վարկանիշում զբաղեցնում 45-րդ տեղը, Թուրքիան՝ 46, իսկ Իրանը՝ 64-րդ տեղը։ Այս երկրները դասակարգվել են «ոչ ազատ» համացանց ունեցող երկրների խմբում։