Ադրբեջանում ևս երկու բանկ զրկվել է լիցենզիայից

194

Ադրբեջանի Կենտրոնական բանկի՝ մայիսի 12-ի որոշմամբ ևս երկու բանկ զրկվել է լիցենզիայից։ Կենտրոնական բանկը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել և լիկվիդացնել «AGBank» և «OAO NBCBank» առևտրային բանկերը։

Նախորդ ամիս այդ բանկերում ժամանակավոր կառավարիչներ էին նշանակվել, բայց բանկերի լիկվիդացիայի մասին այն ժամանակ դեռևս չէր խոսվում։ Սակայն կատարված ստուգումները ցույց են տվել, որ դրանք գտնվում են բարդ ֆինանսական վիճակում և ի վիճակի չեն մարելու իրենց ֆինանսական պարտավորությունները։

Ավելի վաղ՝ ապրիլի վերջին, Ադրբեջանում փակվել էին նաև «Atabank» և «Amrah Bank» առաջատար բանկերը։ Դրանցում կատարված ստւգումները ցույց էին տվել, որ նրանք լիովին կորցրել են իրենց կապիտալը և սնանկացել էին։

Հաշվարկների համաձայն՝ նշված չորս բանկերը ընդհանուր առմամբ իրենց հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտք են 680 մլն մանաթ (շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար)։ Հայտնի է, սակայն, որ բանկերում կատարված ներդրումների մեծ մասը ապահովագրված է և առաջիկայում Ադրբեջանի ապահովագրական ֆոնդը կսկսի ներդրողներին հետ վճարել իրենց ապահովագրված գումարները։