ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի նորանշանակ վարչապետին

418

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Ձեզ Իրաքի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Վերահաստատում եմ բարեկամ Իրաքի հետ երկկողմ և բազմակողմ ձևա­չափերով համագործակցությունը շարունակելու և զարգացնելու մեր պատրաս­տա­կամությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղա­ղություն և ներդաշնակություն», — ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում։