«Twiplomacy» միջազգային կայքը, որն հետազոտում է սոցիալական կայքերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը ֆեյսբուքում։

«Աշխարհի առաջնորդները ֆեյսբուքում» վերնագրով հոդվածով նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների 10-նյակում է աշխարհի մասշտաբով։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կառավարության գործունեության մասին  պատմում է իր հետևորդներին՝ ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր անելով հենց իր մեքենայի միջից կամ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է իր հետևորդների կողմից և նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,-ասվում է հոդվածում։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here