Աբդոլլահիանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Տեղեկությունը հայտնում է Իրանի արտգործնախարարությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հարավկովկասյան վերջին զարգացումները, Պաղեստինում ու Գազայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ ու տարածաշրջանային որոշ հարցեր։

Աբդոլլահիանը դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների գործընթացը։ Մատնանշելով տարածաշրջանում օտարերկրյա դերակատարների միջամտությունների բացասական հետևանքները՝ նա ընգծել է, որ տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում։

Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման և հաստատման գործընթացում կարևոր է «3+3» ձևաչափի երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է նաև Իրանի կարևոր և կառուցողական դերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here