Աբխազիայի նախագահը չի բացառել երկրում արտակարգ դրության սահմանումը

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան չի բացառել երկրում արտակարգ դրություն սահմանելու հավանականությունը՝ Սուխումում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին ասվում է հունվարի 9-ին նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Պետական իշխանության բոլոր մարմիններն աշխատում են սովորական ռեժիմով: Ուժային կառույցները ծառայության ուժեղացված ռեժիմի են անցել: Անհրաժեշտության դեպքում իմ կողմից միջոցներ կձեռնարկվեն երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար: Իրադարձությունների նման զարգացումը քննարկվել է Անվտանգության խորհրդում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր՝ պահանջելով նախագահի և ներքին գործերի նախարարի հրաժարականը: Անհանգստությունների պատճառ է դարձել վերջերս Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգությունը, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Գործով ձերբակալված անձանցից մեկը նախագահի պահակախմբի աշխատակից է, որն էլ առաջացրել է բնակիչների զայրույթը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here