ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը

111

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար  Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նախարարների առանձնազրույցին հաջորդել է նրանց միջև ընդլայնված կազմերով հանդիպումը։

Ընդլայնված կազմերով հանդիպման ավարտից հետո Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։