Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշման։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը կարող է նաև ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավասությունը չճանաչելու որոշում:

ԵԽԽՎ-ը երեկ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում Վեհաժողովը մասնավորապես վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում կառույցը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները»:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here