Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

«Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here