Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կո՞ղմ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առանց միջնորդների հանդիպմանը:

«Մենք բազմիցս նշել ենք, որ կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է: Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ կարևոր դեր ունի»,-ասաց փոխարտգործնախարարը:

Դրանք, օրինակ, այն հարցերն են, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքներին: Այս հարցում հայկական կողմը կարևորում է միջազգային մեխանիզմների առկայությունը: Կան այլ հարցեր ևս, որտեղ երաշխիքները կարևոր են:

«Այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բարձրաձայնվում է Հայաստանի կողմից»,-ասաց Սաֆարյանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են պետական սահմանին հանդիպում անցկացնել։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին։ Մինչ այդ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար հանդիպում անցկացնել երկու երկրների պետական սահմանին, ինչից հետո հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել էր սահմանին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here