Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունն անշեղորեն զարգանում է. Հասանով

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը, որն աշխատանքային այցով Ադրբեջանում է գտնվում:

Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությունն անշեղորեն զարգանում է։

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների ղեկավարությունը, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here