Ադրբեջանում ձերբակալվել է ծառայակիցներին գնդակահարած զինվորը

1008

Ադրբեջանում ձերբակալվել է պետական սահմանապահ ծառայության երեք զինծառայողների վրա կրակած զինվորը։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

Նախօրեին, ժամը 18:00-ի սահմաններում, երկրի պետական սահմանապահ ծառայության զորքերի «Կուբաթլի» հատուկ ստորաբաժանման ծառայության գոտում արտակարգ հրատապ զինվորական ծառայության զինծառայող, կրտսեր սերժանտ Ավազլի Էլհանը անհայտ պատճառներով ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ։

Հրաձգության հետևանքով զոհվել է երեք զինծառայող՝ ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը, կրտսեր սպա Ջալիլզադե Ամիլը եւ կրտսեր սպա Իբրահիմով Ռաֆայիլը։ Դրանից հետո սերժանտ Ավազլին նետել է զենքը եւ դեպքի վայրից փախուստի դիմել։

Հրաձգության հետեւանքով զոհվել է երեք զինծառայող՝ ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը, կրտսեր սպա Ջալիլզադե Ամիլը եւ կրտսեր սպա Իբրահիմով Ռաֆայիլը։ Դրանից հետո սերժանտ Ավազլին նետել է զենքը եւ դեպքի վայրից փախուստի դիմել։