Ադրբեջանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Տավուշի մարզի քաղաքներում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ»,- ասված է հաղորդագրությունում։

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here