Ալիև․ «Եթե Թուրքիային չընդունեցին Եվրամիություն, իհարկե մեզ էլ չեն ընդունի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաեթերում անդրադարձել է Ադրբեջանի՝ Եվրամիությանն անդամակցելու հավանականությանը։ Նա պնդել է, որ Եվրամիությունը Թուրքիային իր կազմ չի ընդունել միայն այն պատճառով, որ դա մահմեդական երկիր է։ Ուստի, ըստ Ալիևի, Ադրբեջանը նույնպես ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չունի։

«Եթե Թուրքիային չընդունեցին, իհարկե Ադրբեջանին էլ չեն ընդունի։  Ուրեմն մենք էլ անիմաստ խոստումներ չենք տա ու անարդյունք քայլեր չենք ձեռնարկի։ Եթե վաղը կանչեն ու ասեն՝ եկեք, ձեզ ընդունում ենք, դա մեզ պետք չէ։ Մենք հպարտ երկիր ենք, մեր ճանապարհով առաջ ենք շարժվում ու ոչ մեկի կարիքը չունենք», — հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Եվրամիության առաջնորդները արդեն մտադիր էլ չեն նոր երկրներ ընդունել միություն։ Նրա պնդմամբ՝ մի շարք բալկանյան երկրներ ամեն ինչ արել են Եվրամիության անդամ դառնալու համար, մեծ դժվարությամբ կատարել են բոլոր ներկայացված նախապայմանները, բայց խոստացված անդամակցությունն այդպես էլ չեն ստացել։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here