Ակնկալում ենք մեծացնել Իսրայելի հետ համագործակցությունն օդային պաշտպանության ոլորտում. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինան ձգտում է ընդլայնել Իսրայելի հետ օդային պաշտպանության տեխնոլոգիաների ձեռքբերման շուրջ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

«Մենք նաև շահագրգիռ ենք խորացնել երկկողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում՝ մասնավորապես օդային պաշտպանության»,- հայտարարել է ուկրաինացի դիվանագետը:

Նրա շեշտել է, որ  ներկայիս պայմաններում Կիևի և Երուսաղեմի միջև առկա է խորը համագործակցություն, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

«Պատրաստ ենք նաև ողջունել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Իսրայելի դիվանագիտական ջանքերը՝ հաշվի առնելով երկու պետությունների հետ նրա սերտ հարաբերությունները»,- ասել է Կուլեբան:

Ուշագրավ է, որ իսրայելական «KAN» հեռուստաալիքը, հղում կատարելով ուկարինական աղբյուրներին, հայտնել է, որ Ուկրաինան Իսրայելի հետ «մի քանի անգամ» քննարկել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի, ինչպես նաև հակահրթիռային, կիբեր պաշտպանության համակարգերի և այլ տեխնոլոգիաների ձեռքբերման հնարավորությունը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here