Ամերիկացի լրագրողի կոշտ արձագանքը՝ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հանդիպմանը

752

Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը մեկնաբանել է էներգետիկայի հարցերով Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Քադրի Սիմսոնի գրառումը՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ հանդիպման մասին։

«Մենք կարող ենք գնահատել էներգետիկայի հարցերով հանձնակատարի գործունեության թափանցիկությունը։ Կարևոր չէ, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որը պետական ​​մակարդակով քարոզում է ռազմական հանցագործություններ և ազգամիջյան ատելություն, կամ նրանք շարունակում են կալանավորել և խոշտանգել հայ ռազմագերիներին։

Ավելի՞ շատ գազ ԵՄ-ի համար. Ադրբեջանը պատրաստ է», – գրել է լրագրողը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր, որ ակտիվացրել է իր ջանքերը՝ քննարկելու գործընկեր երկրների հետ բնական հեղուկ գազի մատակարարումների ընդլայնման հարցը։ ԵՄ-ում մտավախություն ունեն, որ այդ տարբերակը հնարավոր է օգտագործել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար, եթե վերջինս դադարեցնի բնական գազի մատակարարումը Եվրոպային։